Այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նորագավիթ թաղամասի 4-րդ փողոցի թիվ 8 տան լոգարանում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք:


























