Այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գյուրջյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող «Ավտոմատիկա» ՍՊԸ-ի տարածքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք: