Այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 14.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վարդաշեն 1-ին փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք:




























