Այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Գոլդեն Փալաս» հյուրանոցի մոտ, տեղի է ունեցել ավտվթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ-66» մակնիշի 31 ՍՏ 335 համարանիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ, 23-ամյա Ս. Սարգսյանին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են քարշակի վրա: