Այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 19.37-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջեւան քաղաքով հոսող Աղստեւ գետում՝ քարին, մոտ 15 օր է՝ շուն է կանգնած, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ եւ նրան օգնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Իջեւան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել շանը եւ տեղափոխել ապահով տարածք:




























