Թունիսի դատարանը չեղյալ է համարել FEMEN-ի 3 ակտիվիստուհիների դատավճիռը: Վերջիններս 4 ամիս ազատազրկման էին դատապարտվել իրենց թունիսցի համախոհին աջակցելու ակցիայի համար:

«Մենք հաղթեցինք: Թունիսյան դատարանի ապօրինի դատավճիռը չեղյալ համարվեց: FEMEN-ի ակտիվիստուհիներ Մարգարիտը, Պոլինը եւ Ժոզեֆինը ազատության մեջ են»,-ցնծում են աղջիկները, փոխանցում է ՌԲԿ-ն:

Մի քանի օր առաջ FEMEN-ի բելգիական բաժանմունքի մասնակիցները մերկացել էին Թունիսի վարչապետ Ալի Լարաեդի առջեւ` նրա` Բրյուսել կատարած այցի ժամանակ: Կիսամերկ աղջիկները բարձրացել էին նրա ավտոմեքենայի վրա:

FEMEN ակտիվիստուհիները բարձրացել են թունիսցի վարչապետի ավտոմեքենայի վրա

Հիշեցնենք, որ Թունիսի դատարանը 2013թ հունիսի 12-ին դատավճիռ է կայացրել FEMEN-ի երեք եվրոպացի ակտիվիստուհիների դեմ: Թունիսցի ակտիվիստուհին, որի օգտին նրանք կազմակերպել էին ակցիան, դեռեւս ճաղերի հետեւում է:

Թունիսում բանտարկել են FEMEN-ի եվրոպացի ակտիվիստուհիներին

 Ամինա Թայլերին ձերբակալել են Քայրուան քաղաքում` արմատական իսլամիստական «Անսար աշ-Շարիա» շարժման կոնգրեսի առջեւ: Նա  պայթուցիկ նյութ պահելու համար 182 դոլարով է տուգանվել: Բացի այդ,  աղջիկը «FEMEN» բառը գրել է քաղաքային գերեզմանատան պատին: Նա մեղադրվում է գերեզմանների պղծման եւ հասարակական կարգը խախտելու մեջ եւ սպասում է իր դատավճռին:

Թունիսում դատավճիռ են կայացրել FEMEN-ի ակտիվիստուհու նկատմամբ

 Հիշեցնենք, որ 2013թ. մարտին Թայլերն ինտերնետում լուսանկարներ էր դրել, որտեղ մերկ էր պատկերված, իսկ կրծքին գրված էր. «Իմ մարմինը պատկանում է բացառապես ինձ եւ որեւէ մեկի պատիվը չի ներկայացնում»: Դրանից հետո իսլամական առաջնորդները նրան մահապատժի ենթարկելու որոշում են կայացրել: