Հունիսի 26-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 112-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի բետոնյա պատնեշին եւ ընկել գետը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am