Հունիսի 26-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Արմավիրի մարզի 1-ին ատյանի դատարանի որոշմամբ, Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի 1-ին նրբանցքի մի բնակարանում կատարված խուզարկությամբ խոհանոցի լվացարանի պահարանից հայտնաբերել են կարճեցված փողով երկփողանի որսորդական հրացան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:



























