Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 26-ին, ժամը 20.00-ին, Սասունցի Դավթի հրապարակի մոտից բերման է ենթարկվել 57-ամյա Համլետ Ղ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 26-ից հետախուզվում էր ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելու կամ իրացնելու մեղադրանքով:
Հ.Ղազարյանը ներկայացվել է քննչական բաժին:



























