Հունիսի 26-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ Էրեբունիի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Արտաշիսյան փողոցի բնակարաններից մեկում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են «Վոլտրան» գազային ատրճանակ եւ 9 մմ տրամաչափի 4 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է ոստիկանության Էրեբունիի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: