«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 27-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409,50 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,50 դրամով կամ 0,12%-ով:
Բորսայում այսօր վաճառվել է 5,5 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքն իրականացվում է 407-411 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր փոքր-ինչ ամրապնդվել է դոլարի նկատմամբ եւ սակարկվել 1,3088 դոլարի սահմաններում: Երեկ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին հայտարարել է, որ առաջիկայում բանկի դրամավարկային քաղաքականությունը կմնա հարմարվողական (ադապտացվող), ինչը որոշ չափով զսպել է եվրոյի աճը:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,8766 ռուբլի: Դոլարը թուլացել է նաեւ ռուբլու նկատմամբ:





























