Հայաստանի պատվիրակությունը` էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ, հունիսի 27-ին Պետերբուրգում մասնակցել է «Ատոմային էներգիան 21-րդ դարում» թեմայով նախարարական կոնֆերանսին:
Մովսիսյանը զեկույցով է հանդես եկել, որտեղ ներկայացրել է Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները: Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին եւ «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:


























