Այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Արագածի զանգվածի շենքերից մեկի բնակարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանում 10 կգ գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով, ինչից այրվել է գորգ`2քմ մակերեսով:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: