Ստամբուլի Դոլմաբախչեի մզկիթի մուեձին Ֆուատ Յիլդիրիմը հայտարարել է, որ ոչ մի անգամ չի տեսել, որ վերջերս տեղի ունեցած հակակառավարական ցույցերի մասնակիցները տաճարում ալկոհոլ օգտագործեն:

«Ես աստվածավախ մարդ եմ, ուստի չեմ կարող ստել»,-ասել է մուեձինը, հավելելով, որ դարպասներից ոչ հեռու տեսել շիշ, որը նման է եղել գարեջրի շշի, գրում է «Lenta.Ru-ն»` վկայակոչելով Hurriyet-ին:

Այս հայտարարությամբ նա հերքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ իր իշխանության դեմ բողոքողները մզկիթում ալկոհոլ են օգտագործել, ինչպես նաեւ այնտեղ կոշիկներով մտել, ինչը հակասում է մահմեդական սովորույթներին:

Կառավարության ղեկավարի նմանօրինակ հայտարարություններից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Մուեձինը պատմել է, որ հարցաքննության ժամանակ հերքել է վարչապետի հայտարարությունները: Ընդ որում, նա խոստովանել է, որ Գեզի պուրակի մոտակայքում տեղակայված իր մզկիթում է եղել իմպրովիզացված բուժկետը: Յիլդիրիմը նաեւ ընդգծել է, որ իրեն հարցաքննել են 6 ժամ եւ ոչ թե սովորական ոստիկանները, այլ ՆԳՆ հակաահաբեկչական վարչության աշխատակիցները: