Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ Գլխավոր դատախազություն է ուղարկել Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նրա խոսքով, արդեն ընթացք է տրվել եւ պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրում է Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը: «Ըստ անհրաժեշտության նաեւ լրացուցիչ նյութեր կպահանջվեն վերահսկիչ պալատից»,- ավելացրեց Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, Ազգային Ժողովում ներկայացնելով 2012 թվականի հաշվետվությունը, բազմաթիվ չարաշահումներ եւ խախտումներ էր արձանագրել պետական կառույցներում: