Հունիսի 26-ի երեկոյան Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է ազդեցիկ «օրենքով գողերի», որոնք հավաք էին կազմակերպել «Առյուծի սիրտ» ռեստորանում: Այնտեղ հարցեր էին լուծում սլավոնական քրեական խմբավորումների պարագլուխներ Կոնստանտին Բորիսովը՝ Կաստիլ մականունով, եւ Հուսեյն Ահմադովը՝ Սլեպոյ մականունով:

Հանդիպման երրորդ մասնակիցը եղել է «օրենքով գող» Կոնստանտին Գինզբուրգ՝ Գիզյա մականունով: Ոստիկանները նախապես են տեղեկություններ ստացել «հավաքի» մասին: Ըստ տեղեկությունների, ռեստորանում պետք է քննարկվեին «ազդեցության» ոլորտների բաժանման, նոր հավակնորդների «թագադրման» եւ այլ հարցեր, գրում է NEWSru.com-ը:

Վերջին շրջանում երեք ազդեցիկ հեղինակությունները փորձում են դուրս գալ Դեդ Հասանի եզդիա-մենգրելական կլանի ազդեցության տակից: .

Ոստիկանները բացատրական զրույց են ունեցել «գողերի» հետ եւ ազատ արձակել նրանց: Վերջիններս խոստացել են, որ Մոսկվայում այլեւս հավաքներ չեն կազմակերպի: