Օրերս ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Փամբակ գյուղի ուղղությամբ փայտանյութով բեռնված «ԶԻԼ-131» մակնիշի մի ավտոմեքենա է ընթանում:

Ոստիկանները Փամբակ գյուղում ստուգման են ենթարկել «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան` բեռնված 10 խմ փայտանյութով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վարորդ Տարոն Ս.-ն հայտարարել է, որ փայտանյութը Փամբակ գյուղի հարակից անտառից է, բենզասղոցի օգտագործմամբ պատրաստել է ինքը` ապօրինի հատելով 3 բոխենի եւ կաղնի:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել: