Հունիսի 26-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ ուղեւորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման եւ իրականացման աշխատակիցների կողմից Երեւան-Մին-Վոդի չվերթի մի ուղեւորի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է 7,62 մմ տրամաչափի 1 փամփուշտ:

Ուղեւորը բերման է ենթարկվել գծային բաժին:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: