Հունիսի 27-ին, ժամը 12.00-ին, «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենան Երեւանի 16-րդ թաղամասի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: