Մոսկվայում ձերբակալել են  Ուզբեկստանից եւ Տաջիկստանից մեկնած 1380 ապօրինի միգրանտների, որոնք ապրել են ապօրինի կառուցված հանրակացարանում:

Ստուգման ընթացքում ոստիկանները պարզել են, որ  շինարարական ընկերությունը նախատեսված առեւտրամշակութային վարչական եւ հյուրանոցային համալիրի կառուցման վայրում միգրանտների համար հանրակացարան է սարքել:

Ըստ ոստիկանների` երբ իրենք փորձել են հանրակացարան մտնել, մուտքը փակել են համազգեստով չորս ուզբեկներ, որոնք ներկայացել են որպես հսկիչ: Հսկիչներն անձնագրեր չեն ունեցել: 

4-5 երկհարկանի մահճակալ ունեցող փոքրիկ սենյակներից յուրաքանչյուրում հակահիգիենիկ պայմաններում ապրել են 8-10-ական մարդ: Ննջարաններում տարհանման  ելքերը  բանալիով փակ են եղել, իսկ միջանցքներում փոքրիկ սեղաններ են եղել:  Խախտելով հրդեհային անվտանգության տեխնիկայի կանոնները` ներգաղթյալները կերակուր են պատրաստել էլեկտրական սալիկների վրա:

Ձերբակալված բոլոր միգրանտները տեղափոխվել են ոստիկանություն: BFM.RU-ն հայտնում է, որ հանրակացարանի շինարարությամբ եւ այն միգրանտներով բնակեցնելով զբաղվել է թուրքական  ЕНКА ընկերությունը: