Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 20-ը, խարդախության 5 դեպքից՝ 4-ը, կաշառակերության՝ 1 եւ յուրացման կամ վատնման 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 3 դեպք:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 1, խարդախության եւ գողության 2-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 23-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: