Մեծ Բրիտանիայում «ամուսին» եւ «կին» բառերը շուտով կարող են կորցնել իրենց սովորական դարձած իմաստները: Բրիտանական կառավարությունում քննարկում են կանանց` «ամուսին», իսկ տղամարդկանց` «կին» կոչվելու իրավունքը տրամադրելու հնարավորությունը:
Դա կապված է երկրում միասեռ ամուսնությունների վերաբերյալ օրինագծի հետ: Դրա ընդունման դեպքում իշխանությունները որոշել են նախապես բացատրել բնակիչներին, թե ինչպես են կոչվելու միասեռ ամուսնության գնացած զույգերի ներկայացուցիչները:
Պաշտոնյաների կազմած հատուկ փաստաթղթից հետեւում է, որ այնպիսի տերմինները, ինչպիսիք են «հայրը» եւ «մայրը», կարող են հեռացվել բոլոր պաշտոնական փաստաթղթերից: Այս մասին գրում է The Telegraph պարբերականը:
Նախաձեռնությունը մի շարք քննադատություններ է առաջացրել: Դրա հակառակորդները «գենդերային տերմինների» նշանակության փոփոխությունը կոչել են «ծիծաղելի եւ անգլերենը աղավաղող»:





























