Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով  շարունակվում են մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման  աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե նախատեսված 30 փողոցներից այսօրվա դրությամբ հիմնանորոգումն ավարտվել է Չարենցի, Բագրեւանդի,Ամիրյան,Դավիթ Բեկի,Քոչարյան, Մուրադյան, Հերացու, Բաբաջանյան, Արմենակյան,Գուլակյան, Բրայսի փողոցներում:

Մի շարք փողոցներում էլ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Սա պայմանավորված է նրանով, որ հիմնանորոգման ծրագիրը միաժամանակ կազմակերպելու պարագայում մայրաքաղաքում կխաթարվեր բնականոն երթեւեկությունը: Բոլոր դեպքերում ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչեւ  նոր ուսումնական տարվա սկիզբը: