Ծանր հիվանդությունը միավորել է երկու կանադացիներին, որոնցից մեկը ռեստոորանատեր էր, մյուսը՝ նրան 10 հազար դոլարի կտրոն հատկացրած այցելուն:

Այցելուն կանադացի Բոբ Էրբն է եղել՝ Բրիտանական Կոլումբիայից, որը 2012թ.  25 մլն դոլար էր շահել վիճակախաղով: Այդ օրվանից նա արդեն մոտ 7 մլն դոլար է բաշխել բարեգործական կազմակերպություններին եւ կարիքավորներին, գրում է Pravda.ru-ն:

Ռեստորանատերը Էրբին եւ նրա կնոջը պատմել է, որ դստեր մոտ քաղցկեղ են հայտնաբերել: Էրբը պատասխանել է, որ հասկանում է նրա ցավը, քանի որ 5 տարի առաջ կորցրել է քաղցկեղով հիվանդ որդուն: Նա 10 հազար դոլարի կտրոն է ստորագրել՝  որպես կարտոֆիլով բուրգերի թեյավճար: