Արկտիկայում ռուսական նավթագազային օբյեկտները կարող են մրցակից-պետությունների կողմից դիվերսիաների օբյեկտներ դառնալ, կարծում է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով կառավարությունում պաշտպանական համալիրի համակարգողն է:
Ռոգոզինն ակնկալում է, որ արկտիկական շելֆի յուրացումը կարող է մրցակցության պատճառ հանդիսանալ այն երկրների համար, որոնք հավակնում են վերջինիս ռեսուրսներին:
«Չի բացառվում, որ դիմակայումը դուրս գա դիվանագիտական շրջանակներից: Շատ հավանական է, որ ռուսական օբյեկտները դառնան մրցակից-երկրների դիվերսիաների թիրախ»,-հայտարարել է Ռոգոզինը, մեջբերում է «Gazeta.Ru-ն»:
Պաշտոնյան կարծում է, որ պատասխան հարված հասցնելու եւ ուժի կիրառման մասշտաբը որոշելու համար, անհրաժեշտ կլինի պարզել պատվիրատուներին եւ նրանց կամակատարներին:
«Դրա համար անհրաժեշտ են մոնիթորինգի ժամանակակից միջոցներ, որոնք կարող են արդյունավետ կերպով աշխատել օդում եւ ջրում: Առայժմ նման միջոցների լիարժեք ծավալով չենք տիրապետում»,-եզրափակել է Ռոգոզինը:



























