Հունիսի 28-ին Իրաքի արեւմուտքում տեղակայված Ռամադի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 10 մարդ:
Երկու պայթուցիկ սարքեր տեղադրվել են ոստիկանության բարձրաստիճան սպայի ավտոմեքենայի մեջ: Առաջին պայթյունի արդյունքում ոստիկան է զոհվել: Դրանից գրեթե անմիջապես հետո գործել է երկրորդ սարքը, երբ օրենքի պահապաններն ու անցորդները մոտեցել են պայթած ավտոմեքենային, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մեկ օր առաջ 3 սրճարաններում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է 16 մարդ, փոխանցում է BFM.RU-ն: Պայթյունները որոտացել են սրճարաններում, որտեղ բազմաթիվ ֆուտբոլային երկրպագուներ են եղել: Հաղորդվում է, որ սարքերից մեկը գործել է Բաղդադի սուննիների թաղամասում, ինչի արդյունքում 5 մարդ է զոհվել: Երկրորդ պայթյունը որոտացել է Բաղդադի շիական արվարձաններից մեկում, ինչի արդյունքում 3 մարդ է զոհվել: 3-րդ սարքը գործի է դրվել Ջիբալա քաղաքում եւ պատճառ հանդիսացել 8 մարդու մահվան:
Իրաքում լարվածության ավելացումը կապված է երկրում խոշորագույն երկու համայնքների` սուննիների ու շիաների, դիմակայության հետ:



























