Միջին վիճակագրական կինն իր կյանքի ընթացքում մի ողջ տարի է ծախսում իր կալորիաները հաշվելու վրա, պարզել են SodaStream-ի գիտնականները: Սովորաբար կանայք օրական 21 րոպե կամ շաբաթական 2 ժամ մտածում կամ խոսում են իրենց սննդակարգի մասին, գրում է The Daily Mail-ը: Տարեկան կանայք իրենց կալորիաների վրա ծախսում են 127 ժամ, իսկ 67 տարում դա դառնում է 355 օր:
Համեմատության համար նշենք, որ տղամարդիկ կալորիաների մասին մտածելու վրա օրական 18 րոպե են ծախսում կամ տարեկան 109 ժամ: Ողջ կյանքի ընթացքում դա կարող է հասնել 304 օրվա: Այդպես վարվում է բոլոր տղամարդկանց 38 տոկոսը: Առավել հաճախ մարդիկ ցանկանում են իրենց տեսքը տեղը պահել սիրելի մարդու համար (38 տոկոսը կցանկանար նիհարել՝ զուգընկերոջն ուրախացնելու համար): 9 տոկոսը ցանկանում է նմանվել իր նրբիրան ընկերներին, հաղորդում է MedDaily.ru.-ն:





























