Երեւակայությունը հզոր մեխանիզմ է, որը թույլ է տալիս փոխել շրջակա իրականության ընկալումը: Այսպես, եթե մարդը պատկերացնի բախման ձայնը, ապա կարող է տեսնել, թե ինչպես են առարկաները բախվում, թեեւ իրականում նրանք անցնում են իրար կողքով:
Ընդհանուր առմամբ՝ Քալիֆորնիայի իսնտիտուտի գիտնական Քրիսթոֆեր Բերգերի խոսքով՝ ձայները փոխում են պատկերների ընկալումը եւ հակառակը՝ երեւակայական պատկերները կարող են փոխել ձայների ընկալումը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս էֆեկտը մասնագետները հայտնաբերել են 96 կամավորների մոտ: Սկզբում կամավորներին տեսանյութ են ցուցադրել, որտեղ միմյանց են մոտենում երկու օղակներ: Նրանց մի մասին ներկայացվել է երկու օղակների բախման ձայնը եւ դա մեծացրել է հավանականությունը, որ նրանք կտեսնեն այդ բախումը: Իրականում այդ առարկաները անցել են իրար կողքով:
Երկրորդ փորձի ժամանակ էկրանի անկյունում սպիտակ օղակ են ներկայացրել, ապա ձայն է լսվել: Կամավորներին հարցրել են, թե որտեղից եկավ ձայնը; Մարդկանց թվացել է, թե ձայնը գալիս է հենց օղակի մոտից, այնինչ դա ադպես չէր:
Այս էֆեկտը բացատրում է հալյուցինացիաների առաջացման մեխանիզմը շիզոֆրենիայի եւ այլ հոգեկան շեղումների ժամանակ:





























