Բեռլինում ստիկանությունը գնդակահարել է շատրվանի վրա նստած, դանակով զինված մերկ ինքնասպանին: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 28-ի առավոտյան:

Բազմաթիվ անցորդներ ոստիկանությանը հայտնել են քաղաքի կենտրոնում Բեռլինի պատի մոտ գտնվող «Նեպտուն» շատրվանի վրա բարձրացած երիտասարդի մասին: Անհայտ տղամարդը, որի ագրեսիվ վարքը գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը, ամբողջովին մերկ է եղել, իսկ ձեռքին՝ հսկա դանակ:

Ոստիկանները փորձել են հանգստացնել նրան, բայց ապարդյուն: Անհայտ պատճառներով երիտասարդն սկսել դանակով վնասվածքներ հասցնել իրեն, փորձելով ինքնասպան լինել, հաղորդում է Life News-ը:

Երբ ոստիկաններից մեկը մտել է շատրվանը, տղամարդը դանակով հարձակվել է նրա վրա: Ոստիկանները կրակել են նրա վրա: Դանակի եւ հրազենային վնասվածքներով տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մի քանի ժամ անց մահացել է: