Փենսիլվանիայում 25 ոստիկաններ այգում ձերբակալել են նստարանի վրա սեքսով զբաղվող զույգին, հաղորդում է  «Daily Delco»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, երբ ոստիկանները հեծանիվներով երթեւեկում էին փողոցում` հեծանվային դպրոցի դասընթացի շրջանակում:

Ոստիկանությունն այգում նկատել է զույգին, այգում այդ պահին նրանցից բացի ոչ ոք չի եղել:

Ձերբակալվել են  41-ամյա Ջենիֆդեր Հավին  եւ նրա 37-ամյա սիրեկան Ռիչարդ Մակբրայդը: Նրանց ոչ պատշաճ վարքագծի եւ խուլիգանության մեղադրանք է առաջադրվել: