ԱՄՆ Ջորջիա նահանգում վարորդական իրավունք ստանալու ժամանակ 37-ամյա բնակչուհուց պահանջել են հաստատել իր սեռական պատկանելիությունը: Նրանից բժշկի համապատասխան տեղեկանք են պահանջել: Պարզվել է, որ կինը իր ողջ կյանքն ապրել է ծննդյան վկայականում ունենալով «տղամարդ» գրառումը, հաղորդում է Fox 5-ը:

Քլեյթոնի շրջանի բնակչուհի Նաքիա Գրամսը լրագրողներին պատմել է իր արկածների մասին: Ողջ խնդիրն այն է, որ նրա ծննդյան վկայականը գրելիս սխալմունք է տեղի ունեցել: Անհայտ պատճառներով «սեռ» տողում նշվել է, որ Գրայմսը տղամարդ է: Զավեշտալին այն է, որ իր ողջ կյանքի ընթացքում կինը չի նկատել, որ ծննդյան վկայանում այդպես է գրված:

Վարորդական իրավունք տվող ոստիկանները տիկին Գրայմսից պահանջել են գինեկոլոգի կողմից տրված տեղեկանք ներկայացնել (նոտարով հաստատված), որը կհաստատի, որ ինքը կին է:

Զայրացած կինը հրաժարվել է կատարել այդ պահանջը եւ դուռը շրխկացնելով լքել է ոստիկանության բաժանմունքը, հաղորդում է Vesti.ru-ն:

Թյուրիմացությունը լուծում է ստացել միայն այն ժամանակ, երբ իշխանություններն ուսումնասիրել են Գրայմսի որդու ծննդյան վկայականը, որտեղ նշված է, որ Գրայմսը նրա մայրն է: