Մոսկվայում՝ հյուսիս-արեւմուտքում գտնվող հանրակացարանում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ միգրանտների միջեւ զանգվածային կռիվ է սկսվել։
Ֆաբրիցիուսի փողոցի 36 շենքի առաջին մասնաշենքում զանգվածային կռվի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է հունիսի 28-ի երեկոյան։
Պարզվել է, որ «Շչիտ Մոսկվի» շարժման ակտիվիստները ինքնուրույն ստուգայց են անցկացրել եւ ստուգել հանրակացարանում արտերկրից ժամանածների բնակվելու հիմնավորվածությունը։ Հանրակացարանի կենվորներին դա դուր չի եկել։
Ոստիկանության բաժին է տեղափոխվել 60 մարդ՝ հանրակացարանի 35 կենվորներ եւ 25 ակտիվիստներ։ Դեպքի հանգամանքները ճշտվում են, գրում է «Ինտերֆաքսը»։
Rbc-ն հայտնում է, որ «Շչիտ Մոսկվի» շարժման անդամները պարբերաբար ստուգայցեր են անցկացնում՝ ապօրինի միգրանտներին բացահայտելու համար, որոնց մասին հայտնում են իրավապահներին։

























