ԶԼՄ-ների 50  ներկայացուցիչ է տուժել բրազիլական մի շարք քաղաքներում  անկարգությունների հետեւանքով: Այս մասին ասվում է  «Brazilian Association of Investigative Journalism» ասոցիացիայի հաղորդագրության մեջ:

Ասոցիացիայի տվյալներով`  34 լրագրող դարձել է «ագրեսիայի, թշնամական գործողությունների կամ սպառնալիքների զոհ ոստիկանության սպաների կողմից»: Վեց լրագրող ձերբակալվել է, ոմանք կալանքի տակ են մնացել մի քանի օր,  իսկ ավելի քան քսանը վնասվածքներ են ստացել բողոքող կողմի գործողությունների արդյունքում, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի առիթ էր դարձել հասարակական տրանսպորտի սակագնի թանկացումը: Բրազիլացիներն առանց այդ էլ դժգոհ էին կրթության եւ առողջապահության ոչ բավարար ֆինանսավորումից: Չնայած սակագների բարձրացման հարցը վերանայվել է, սակայն բողոքները չեն դադարում: