Հունիսի 28-ին, ժամը 00.30-ին, Երեւանի Շիրակի փողոցում իրար են բախվել անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի երկու ավտոմեքենա, ինչի հետեւանքով մեքենաներից մեկի ուղեւորուհին՝ 7-րդ դասարանի աշակերտուհի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: