Վարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հկ-ն կդիմի դատարան` Հայաստանի պետեկամուտների կոմիտեի դեմ: Այս մասին լրագրողներին հունիսի 29-ին ասաց հկ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Աքիլես»-ը պահանջում է հրապարակել ավտոմեքենաների վերահսկիչ գները, որոնցով սահմանի վրա մաքսազերծում է իրականացվում: Է. Հովհաննիսյանի խոսքով` այն պատճառով, որ վերահսկիչ գները գործնականում 100-200 դոլարից մինչեւ մի քանի հազար դոլարի են հասնում, մաքսատուրքը միշտ գերավճարվում է:
Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով մաքսազերծումը հաշիվ-ապրանքագրի գնի առումով, խոչընդոտների է հանդիպում. «Մենք գիտենք մաքսայինի դեմ մի քանի դատական գործերի մասին: Ընդ որում հայցվորները թե ֆիզիկական, թե իրավաբանական անձինք են եղել: Ցավոք, բոլոր գործերը տանուլ են տրվել»,-նշեց Է. Հովհաննիսյանը:
«Աքիլես»-ը դեռ 5 տարի առասջ է դիմել էր Պետեկամուտների կոմիտեին` պահանջելեով հրապարակել վերհակսիչ գների ցուցակը: «Այն ժամանակ մեր խնդրանքը կատարեցին: Սակայն չանցավ մեկ ամիս, երբ ցուցակը հանեցին իբր ինչ-որ պարագրաֆ չէր համապատասխանում միջազգային պայմանագրի դրույթներին: Հիմա մենք նորից ենք պահանջում այդ ցուցակը եւ դրա համար կհասնենք դատարան»,- հայտարարեց Է. Հովհաննիսյանը:





























