Wall Street Journal կայքը եւ ամերիկյան իսպանալեզու Univision հեռուստաալիքը խոստանում են հրապարակել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու մասին Էկվադորի ղեկավարության նամակագրությունը»։ Այս մասին Twitter-ի բլոգում հայտնել են WikiLeaks-ի ներկայացուցիչները։
Ավելի վաղ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնել էր, որ Էկվադորի իշխանությունները դեռ Հոնկոնգում գտնվելիս Սնոուդենին փախստականի փաստաթղթեր էին տրամադրել։
Էկվադորի իշխանությունները հունիսի 27-ին պաշտոնական հայտարարությամբ վստահեցրել էին, որ Սնոուդենին տրանզիտային փաստաթղթերի տրամադրումը երկրի ԱԳՆ-ի կողմից արտոնված չի եղել, հետեւաբար դրանք ուժ չունեն։
Wall Street Journal-ը հունիսի 28-ին, հիմնվելով իր տնօրինման տակ գտնվող դիվանագիտական փաստաթղթերի վրա, հայտնել էր, որ Էկվադորի իշխանությունները տեղյակ էին երկրում Լոնդոնի դեսպանատան կողմից տրանզիտային փաստաթղթեր տրամադրելու մասին։
WikiLeaks-ի հայտարարությունում նշվում է, որ փաստաթղթերը, որոնք գտնվում են Wall Street Journal-ի եւ Univision-ի ձեռքում, իբր ապացուցում են, որ Լոնդոնի դեսպանատունը փաստաթղթերի հատկացումը համաձայնեցվել է կառավարության հետ։
«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ նյութերի հրապարակման հստակ ժամկետ չի հաղորդվել։





























