ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա կին Միշելը կհանդիպեն ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ընտանիքի անդամների հետ, բայց անձամբ Մանդելայի հետ չեն տեսնվի, հայտնել են ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմից։
Նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, որ Բարաք Օբաման հունիսի 29-ին կայցելի ՀԱՀ, որտեղ արդեն երեք շաբաթ է հիվանդանոցում է գտնվում Մանդելան՝ երկրի առաջին սեւամորթ նախագահը։ Վերջինիս վիճակը, ըստ բժիշկների, օրհասական է։ ԱՄՆ-ի նախագահն ու նրա կինը անձամբ Մանդելայի հետ չեն հանդիպի, ասված է AP գործակալության հաղորդագրությունում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նելսոն Մանդելան ՀԱՀ-ի առաջին սեւամորթ նախագահն է, որը պետությունը ղեկավարել է 1994թ մայիսից մինչեւ 1999. հունիսը։ Ակտիվ քաղաքական դիրքորոշման պատճառով 27 տարի բանտ է նստել։ 1993թ. արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի։





























