Հայաստանում հունիսի 29-ին նշում են Անհայտ կորած ազատամարտիկների օրը: Առավոտյան Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, այցելեցին «Եռաբլուր» պանթեոն, ծաղիկներ խոնարհեցին Անհայտ կորածների հուշարձանին, Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկ զորավարի շիրիմներին:

Այնուհետեւ Կամերային երաժշտության տանը տեղի ուենացավ համերգ: Բացելով միջոցառումը` պաշտպանական գերատեսչության ղեկավարը դիմեց ներկաներին. «Եւ հաղթողը, եւ պարտվողը պատերազմից դասեր են քաղում: Սակայն ես վստահ չեմ, որ մեր արեւելյան հարեւանը նման դասեր քաղել է, այլապես չէր շարունակի հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով, պարբերաբար սադրանքներ կազմակերպելով սահմանին»,-նշեց Ս. Օհանյանը` ընդգծելով, որ շնորհիվ հայ զինվորի հաջողվեց պահպանել Հայաստանի  եւ Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը: «Նրանք գիտակցաբար վճարեցին այդ բարձր գինը: Անմահ է նահատակների եւ անհայտ կորածների սխրանքը»,-նշեց նախարարը:

Նշենք, որ պատերազմի ընթացում Հայաստանից եւ  ԼՂՀ-ից անհայտ կորածների ընդհանուր թիվը հասնում է մոտ հազարի: