«Ռեկստալ ընկերությունների խումբ» ՍՊԸ-ի 41-ամյա գործադիր տնօրեն Սերգեյ Պյանովի սպանության վայրում իրավապահները երկու ատրճանակ են հայտնաբերել։ Մարդասպանը, ըստ ամենայնի, կրակել է երկու ատրճանակից միաժամանակ։ Այդ ոճը հայտնի է «մակեդոնական» անունով, որին տիրապետում են միայն պրոֆեսիոնալները։
Life News-ի հետ հարցազրույցում սպանվածի թիկնապահ Յուրի Մոլչանովը պատմել է, թե ինչպես է փորձել փրկել ղեկավարին։ Մարդասպանն այնքան հանկարծակի է հարձակվել ու կրակ բացել, թիկնապահը ղեկավարին պաշտպանելու հնարավորություն չի ունեցել։ «Ես չհասցրեցի», - ասել է Մոլչանովը։
Մոլչանովի վնասվածքները՝ կրծքի եւ աջ ուսի հատվածում, եւս մեկ անգամ հաստատում են, որ մարդասպանն իր գործի գիտակն եղել։ Ամենայն հավանականությամբ, նրա նպատակը թիկնապահին ոչ թե սպանելն, այլ չեզոքացնելն է եղել։ Այլ է եղել գործարարի պարագայում։
Այժմ քննիչները մշակում են հանցանքի հիմնական վարկածը՝ պատվիրված սպանություն։ Մարդասպանը նախօրոք իմացել է զոհի երթուղին։
Հիշեցնենք, Սերգեյ Պյանովին սպանել էին հունիսի 28-ին՝ «Երմակ» գեղեցկության սրահի մոտ, որի մշտական հաճախորդն էր:
Թիկնապահը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

























