Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի զարգացման տվյալ փուլում նրանց միջեւ համագործակցությունը շատ կարեւոր է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը, որը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է Վրաստանի խորհրդարանում անցկացվող Հարավային Կովկասի քաղաքական գործիչների համաժողովին։
«Եթե հարցնեք՝ ինչն է կարեւոր, համաժողովին իմ մասնակցությո՞ւնը, թե՞ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մասնակցությունը, ապա, բնականաբար, կասեմ՝ այդ երկրների։ Այդ պետությունների երիտասարդ քաղաքական գործիչներն այնպիսի հարցեր են քննարկում, ինչպիսիք են տարածաշրջանային հարցերի լուծումը, համագործակցությունը եւ այլն։ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի զարգացման տվյալ փուլում նրանց միջեւ համագործակցությունը շատ կարեւոր է», - Տադիչի խոսքերն է մեջբերում «ԻնտերպրեսՆյուզը»։
Նիդեռլանդների դեսպանատան աջակցությամբ անցկացվող համաժողովը կավարտվի հունիսի 30-ին։





























