Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հունիսի 29-ին չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստանում բրիտանական զորքերի ռազմակայան։

Sky News հեռուստաալիքը հայտնում է, որ վարչապետն այցելել է Հիլմենդ նահանգի Քոմփ-Բաստիոն ռազմակայան։

Հաղորդվում է, որ վարչապետը շփվել է զինվորականների հետ, մասնավորապես՝ շոշափել է 2001թ.-ից ի վեր Աֆղանստանում պատերազմական գործողությունների  հետեւանքով զոհված բրիտանացի զինծառայողների պատվին հուշարձան կանգնեցնելու հարցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։