«FEMEN»-ի ակտիվիստուհիները բողոքի ակցիա են իրականացրել Շվեդիայի գործող մզկիթներից մեկում: Երեք աղջիկները հասցրել են կիսադատարկ մզկիթում մինչեւ գոտկատեղը հանվել, մինչ ձերբակալվելը: Ակցիան ուղղված է եղել Շարիաթի օրենքների դեմ:
Նրանք «Ոչ Շարիաթի օրենքներին Եգիպտոսում եւ ողջ աշխարհում: Իմ մարմինը պատկանում է միայն ինձ» կարգախոսներ են վանկարկել, հաղորդում է Life News-ը:
Ակտիվիստուհիներին ձերբակալել եւ տարել են ոստիկանական բաժանմունք: Նախնական տվյալներով` ձերբակալվածերը Եգիպտոսից, Թունիսից եւ Շվեդիայից են:





























