ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին կոչ է արել կառուցողական աշխատանք տանել ընդդիմության  հետ, որպեսզի երկրում վերջ տրվի քաղաքական ճգնաժամին:

«Իրավիճակն անհանգստացնում է մեզ: Մենք կողմերին կոչ ենք անում չդիմել բռնության, իսկ ոստիկանությանը եւ զինվորականներին՝ համապատասխան զսպվածություն  ցուցաբերել», - հայտնել է նախագահը՝ ՀԱՀ-ում մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի ընդդիմությունը եւ նախագահ Մուրսին ավելի կառուցողական երկխոսություն վարեն», - ընդգծել է Օբաման:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն մշտապես աջակցում է Եգիպտոսում ժողովրդավարության զարգացմանը, բայց «դա բավական բարդ է, քանի որ Եգիպտոսում ժողովրդավարության ավանդույթ չկա», գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, ԱՄՆ-ի իշխանություններն արտոնել էին Եգիպտոսից ամերիկացի պետական ծառայողների մի մասի մեկնումը, ինչպես նաեւ իրենց երկրի քաղաքացիներին խորհուրդ էին տվել զերծ մնալ արաբական տվյալ երկիր այցելելուց։

Հունիսի 28-ին Եգիպտոսի հյուսիսում գտնվող  Ալեքսանդրիա քաղաքում դանակի հարվածից ամերիկացի էր զոհվել, որը Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ ընդդիմադիրների բախումների վայրում էր գտնվել։