Լեհաստանի նահագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հայտարարությունը չի արտահայտում ողջ Եվրամիության տեսակետը Հայաստանի տնտեսական նախապատվությունների առումով: Այս մասին NEWS.am-ին ասաց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով` փաստաթուղթը, որը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ, որեւէ կետ չկա, որի համաձայն Հայաստանը չի կարող զարգացնել տնտեսական հարաբերությունները մոյուս երկրների հետ:«Կարծում եմ, այստեղ փոքրիկ թյուրիմացություն կա: Հայաստանը քայլեր է կատարում` ելնելով իր ազգային շահերից, եւ կարող է ճիշտ ընտրություն կատարել: Ամեն դեպքում, մեզ համար միանգամայն ընդունելի է «եւ-եւ» տարբերակը, ի դեպ, ռուսաստանյան կողմն առավել լիբերալ մոտեցում է դրսեւորում Մաքսային միության եւ մյուս այլ հարցերի նկատմամբ»,-նշեց Գագիկ Հարությունյանը` համեմատելով ռուսաստանյան կողմի մոտեցումը եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունների հետ:
Նա նաեւ ընդգծեց, որ լեհական կողմը հետաքրքրված է Հայաստանի եւ ԵՄ միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստորագրմամբ: «Կարեւոր է ոչ թե Լեհաստանի նախագահի վերաբերմունքը, այլ Հայաստանի նախագահի մոտեցումը»,-հայտարարեց քաղաքագետը:




























