Բնապահպանական պետական տեսչության կողմից հունիսի 24-30-ն ընկած  ժամանակահատվածում իրականացված ստուգումների, հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 2.3մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 24 որոշում եւ հաշվարկվել է 3.3մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռիի տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 6 դեպքերի քննության արդյունքում կայացվել է 350.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում եւ հաշվարկվել է 307.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Արարատի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից  շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խախտումների համար  1 տնտեսվարողի եւ 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:  

Տավուշի  տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների մոտ իրականցված   ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար  կայացվել է 450.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում եւ հաշվարկվել է 1,05մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:                          

Հողերի պահպանության ոլորտ

Արմավիրի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է  300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 120.0հազ.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային  բաժնի կողմից 2 կազմակերպություններում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 564.36հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից 1 կազմակերպությունում  իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար  կայացվել 100.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի որոշում:                                                                        

Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար  կայացվել 150.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 1.068մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում  հայտնաբերված խախտման համար  կայացվել 100.0հազ.դր գումարի  վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 30.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննություն

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ <<Սեւան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի  աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի շինարարության համար կայացվել է  50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 97.5հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Կոտայքի  տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 30.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության  բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 30.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար                                                                  

Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի եւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի  աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 4.5կգ խեցգետինը սահմանված կարգով կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  1.88մլն.դր. գումար: