«Նեւսկի Էքսպրեսի» գործով դատապարտվածներից մեկը՝ Տարհան Կարտոեւը մահացել է Եկատերինբուրգի թիվ 2 ուղղիչ գաղութում: Այս մասին հայտնել է Սվերդլովի մարզի կազմակերպա-վերլուծական վարչության պետի տեղակալ Ելենա Տիշչենկոն:
Ըստ նրա՝ Կարտոեւը մահացել է հունիսի 29-ի ուշ երեկոյան: Նախնական վարկածով՝ մահվան պատճառ է դարձել սրտանոթային սուր անբավարարությունը: Բռնի մահվան նշաններ չկան:
Կարտոեւի մահվան վերաբերյալ նյութերը փոխանցվել են քննչական կոմիտե, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Տարհան Կարտոեւը խիստ ռեժիմի գաղութում դատապարտվել էր 7 տարի 6 ամսվա ազատազրկման, սակայն հետո պատիժը մեղմել էին՝ ընդհանուր ռեժիմով փոխարինելով:
«Նեւսկի Էքսպրեսը», որը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ էր մեկնում, ինքնաշեն ռումբով պայթեցվել էր 2009թ. նոյեմբերի 27-ին: 27 մարդ զոհվել, 132-ը վիրավորվել էին:

























