ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը ամսական գերմանացիների 500 մլն կոնտակտներ է գաղտնալսում ասվում է ԱԱԳ գաղտնի փաստաթղթերում, որոնց ծանոթացել են Spiegel պարբերականի լրագրողները: Հիշեցնենք, որ փաստաթղթերը տրամադրվել էին ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից:

Պարբերականը նաեւ ընդգծում է, որ փաստաթղթերում Գերմանիան նշված է եւ որպես գործընկեր, եւ որպես «թիրախ»: Ընդ որում, ԱԱԳ-ն գերմանացիների շատ ավելի մեծ ուշադրությամբ է հետեւում, քան ԵՄ մյուս երկրների քաղաքացիներին: Եթե Գերմանիայում օրական գաղտնալսվում է 20 մլն հեռախոսազրույց եւ 10 մլն ինտերնետային կոնտակներ, ապա Ֆրանսիայում հատուկ ծառայությունները տեղեկություններ են հավաքում ընդամենը 2 մլն կապերի մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Spiegel-ը, վկայակոչելով Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը, գրել էր, որ ԱԱԳ-ն գաղտնալսել է Վաշինգտոնում եւ Նյու Յորքում ԵՄ դիվանագիտական ներկայցուցչությունները:

ԱՄՆ-ում գաղտնալսել են Վաշինգտոնում ու Նյու Յորքում ԵՄ ներկայացուցչության դիվանագետներին