Ամբողջ մարդկությունն ու յուրաքանչյուր երկիր պարտավոր է հիշել Հայոց ցեղասպանության եւ դրա հետեւած ողբերգական իրադարձությունների մասին, Analitika.at.ua-ին հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Բելեցկին:

«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ գործած զանգվածային հանցագործությունների ցանկում առաջինն է եւ շատ հարցերում դրանց համար օրինակ է ծառայել: Ամբողջ մարդկությունն ու յուրաքանչյուր երկիր պարտավոր է հիշել Հայոց ցեղասպանության եւ դրա հետեւած ողբերգական իրադարձությունների մասին, դասեր քաղել դրանից, որպեսզի նմանատիպ բան այլեւս երբեք չկրկնվի:

Առաջարկվող օրենքն ընդունելով` Ուկրաինան իր հարգանքի տուրքը կմատուցեր ողբերգության զոհերի հիշատակին եւ իր ներդրումը կունենար պատմական իրողության վերականգնման հարցում»,-ընդգծել է փորձագետը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայում հունիսի 6-ին գրանցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ, որն առաջարկվել է պատգամավորներ Վիլեն Շատվորյանի եւ Արդեն Ավակովի կողմից: