Հորդանանում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, հունիսի 25-ին, հանդիպում է ունեցել այդ երկրի առեւտրի եւ տնտեսության նախարար Հաթեմ ալ-Հալուանիի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք կարեւորել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը: Դեսպանը նախարարին ներկայացրել է Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերը, ինչպես նաեւ դրանց զարգացման առաջնահերթությունները:
Նախարարն իր հերթին կարեւորել է երկու երկրների միջեւ օդային կանոնավոր հաղորդակցություն հաստատելու եւ համատեղ գործարար համաժողովներ կազմակերպելու անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաեւ առեւտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի հաստատմանն առնչվող հարցեր:





























