Շվեյցարիան ԵԱՀԿ-ում իր ապագա նախագահության ժամանակ մտադիր է լուրջ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի խնդրին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի նախագահ Ֆիլիպո Լոմբարդին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան խնդրի չլուծված լինելը անհաջողություն է համարվում:
«Հաջորդ տարի Շվեյցարիան նախագահելու է ԵԱՀԿ-ում, իսկ Ադրբեջանը՝ Եվրոպայի Խորհրդում: Մեր երկու երկրների փոխգործակցության հարցերը ես քննարկել եմ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունների ժամանակ»,-ասել է Լոմբարդին, հաղորդում է Trend-ը:





























